Հրանտ Մաթևոսյան

Hrant_Matevosyan_2

 

Հրանտ Իգնատի Մաթևոսյան (փետրվար 121935Թումանյանի շրջան, գյուղ Ահնիձոր — դեկտեմբերի 18,2002Երևան), հայ արձակագիր, կինոսցենարիստ։

Կենսագրությունը

Ծնվել է Ալավերդի-Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում, ապա կրթությունը շարունակել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանում։ 1952 թվականից տեղափոխվել է Երևան։ 1955-1958 թվականներին աշխատել է որպես լինոտիպիստ Երևանի N2 տպարանում։ 1958-1962 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում և ուսմանը զուգահեռ որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում ու Գրական թերթում։

Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Օգոստոս», լույս է տեսել 1967 թ.։ ՍՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը։ Ստեղծագործությունները թարգմանվել և հրապարակվել են ռուսերենանգլերենֆրանսերենգերմաներենլիտվերենմոլդովերեն,էստոներենվրացերենղազախերենղրղզերենուկրաիներենչեխերենհունգարերեննորվեգերեն,բուլղարերեն և այլ լեզուներով։ Ունի դուստր և որդի։

Առաջին տպագիր գործը «Ահնիձոր» ակնարկն էր։ Մաթևոսյանը նկարագրում էր ժամանակակից գյուղի և գյուղացու ծանր վիճակը։ Մաթևոսյանի հետագա ամբողջ ստեղծագործությունը կապված է գյուղի և գյուղացու հետ։

Կրթությունը

Կիրովականի մանկավարժական ինստիտուտ

Մրցանակները

Գուրգեն Մահարի

                   Կենսագրություն

Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» դպրոցներում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունը ապրել է սովորական կյանքով։ 1915 թվականի կոտորածների ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան։ Սակայն երբ թուրքերը հարձակվում են Վանի վրա, նրանք, փրկվելով կոտորածից, կռվում են մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջում է, և նրանց հետ նահանջում են նաև հայերը։ Ճանապարհին նա կորցնում է իր հարազատներին և այլ փախստականների հետ փախչում Արևելյան Հայաստան։ Այստեղ Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և սովորում ԵՊՀ-ի պատմագրական ֆակուլտետում[1]։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորը և մյուս հարազատներին, սակայն իմանում է նաև, որ տատը մահացել է գաղթի ճանապարհին։ Հետագայում նա տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։

Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ, և սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ 1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Մահարին որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Սակայն նրա գրական գործունեությունը ընդհատվում է 1936 թվականին, քանի որ անհիմն մեղադրանքով, ստալինյան ռեպրեսիայի արդյունքում, նա աքսորվում է։

1953 թվականին նա վերադառնում է Երևան և գրում իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը և «Այրվող այգեստաններ» վեպը։

Մահարին մահանում է 1969 թվականի հունիսի 17-ին Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաքում։

 

 

«Ծաղկած փշալարեր»

Մահարու «Ծաղկած փշալարեր» վեպում ներկայացվում է ճամբարային կյանքը։ Երեսնական թվականներին Խորհրդային Միությունում միլիոնավոր անմեղ մարդիկ աքսորվեցին դեպի հյուսիս, դեպի սիբիրյան տայգաները։ Այդ ձևով Ստալինը և իր զինակիցները, որոնց մեջ չարագուշակ դեր էր կատարում հատկապես Լավրենտի Բերիան՝ ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմը (կամ այսօրվա բառով՝ նախարարը), ամրապնդում էին իրենց իշխանությունը։ Աքսորվածների մեջ էին բանվորներ, գյուղացիներ, պետական և կուսակցական աշխատողներ, գրողներ, արվեստագետներ, գիտնականներ։

Սիբիրում նրանց պահում էին հատուկ ճամբարներում, որոնք շրջապատված էին փշալարերով և պահպանվում էին զինվորականների կողմից։ Այդ ճամբարների համակարգը կոչվում էր Գուլագ՝ «Главное управление лагерей» (ճամբարների գլխավոր վարչություն)։ Ստալինի մահից հետո շատ գրքեր գրվեցին ճամբարային կյանքի մասին՝ և Ռուսաստանում, և խորհրդային մյուս հանրապետություններում։ Հայաստանում ևս գրվեցին այդպիսի գրքեր, որոնց մեջ հատկապես հայտնի դարձան Մկրտիչ Արմենի պատմվածքները՝ «Պատվիրեցին հանձնել ձեզ» ընդհանուր վերնագրով։ Մահարին էլ պատմվածքներ գրեց սիբիրյան կյանքի մասին։ Բայց հայ գրականության մեջ ճամբարային կյանքի պատկերը ամենից ամբողջական ներկայացվեց «Ծաղկած փշալարեր» վեպում։

«Ծաղկած փշալարերը» ևս ինքնակենսագրական երկ է, ինչպես նախորդ երեք վիպակները։ Առհասարակ, Մահարու համար իր արձակի գլխավոր ատաղձը սեփական տպավորություններն են, այսինքն՝ նրա արձակը գերազանցապես ինքնակենսագրական է։ Մահարին այս վեպում էլ, ինչպես եռագրության մեջ, պատմում է առաջին դեմքով, հերոսների անունները չփոխելով։

 

 

 

 

Վիլյամ Սարոյան

William_Saroyan_2

Վիլյամ Արմենակի Սարոյան ամերիկահայ գրող։ Ծնվել է Ֆրեզնոյում(ԱՄՆԿալիֆորնիա), Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։

Կենսագրություն

Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին, Բոստոնի «Հայրենիք»շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։ Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը»«Քարանձավի մարդիկ»,«Հե՜յ, ո՞վ կա այդտեղ»«Կոտորածն մանկանց»«Խաղողի այգին» պիեսները։

1942 թվականին Սարոյանը զորակոչվել է բանակ, աշխատել զինվորական սցենարների ստեղծման վրա։ Նա պատերազմն ընկալել է որպես աղետ, այդ թեման արտացոլել «Մարդկային կատակերգություն» վիպակում և«Վեսլի Ջեկսոնի արկածները» վեպում։ 19501960-ական թթ. Սարոյանը ապրել է Եվրոպայում, ապա նորից հաստատվել ԱՄՆ-ում։ Այդ տարիներին ինքնակենսագրական նյութի օգտագործումով ստեղծել է հոգեբանական վիպակների շարք։

1960-ական թթ. սկսած՝ գրել է հուշագրական ժանրի գործեր։ Հատկապես ուշագրավ են Բեռնարդ ՇոուինՉառլի ՉապլինինԹ. Ս. ԷլիոթինԵղիշե Չարենցին նվիրված էջերը, հեղինակի մտորումները գրականության կոչման վերաբերյալ։

Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 16-ին, Ֆրեզնոյում, աճյունի մի մասը թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

 

«Մարդկային Կատակերգություն». վերլուծություն

 

 

<<-Հիշեցեք,- ասաց մայրը բոլորին,- ձեր ունեցած ամեն ինչից միշտ պետք է տաք: Դուք պետք է նույնիսկ խենթորեն տաք: Պետք է շռայլ լինեք: Պետք է տաք բոլոր ձեզ հանդիպողներին: Այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան ձեզ խաբելու ուժ չի ունենա, որովհետև եթե գողին տաք, նա չի կարողանա ձեզանից գողանալ և արդեն գող չի լինի: Եվ ինչքան շատ տաք, այնքան ավելի շատ պիտի ունենաք տալու համար>>:

Եթե անկեղծ լինեմ՝ հայերեն գրքեր այդքան էլ հեշտությամբ ու հաճույքով չեմ կարդում: Բայց այս մեկը կարդացի մի շնչով, կարդացի կլանված ու հրճված, կարդացի մեծ հետաքրքրությամբ… Դարձավ իմ ամենասիրելի գրքերից մեկը: Ընտրեցի պարզապես, հենց այնպես. տան գրապահարանը <<քչփորում>> էի՝ մի բան գտնելու համար ու գտա այս գիրքը:

Որպես նախաբան՝ Խաչիկ Դաշտենցի շարադրանքն էր: Այն ինձ կրկին ծանոթացրեց Վիլյամ Սարոյանի հետ. նրա կյանքի, զգացումների, մտածելակերպի առանձնահատկության, ոճի նորամուծության ու շատ այլ բաների: Այս ստեղծագործությունը հեղինակը նվիրել է իր մորը՝ Թագուհի Սարոյանին:

Պատմությունը պտտվում է ԱՄՆ-ի նահանգներից մեկի Իթաքա անունով քաղաքում ապրող Մաքոլիների աղքատիկ ընտանիքի շուրջը: Քեթի Մաքոլին (մայրը), Բես Մաքոլին (դուստրը), Հոմերի Մաքոլին (միջնեկ որդին), Յուլիսիս Մաքոլին (կրտսեր որդին), Մարկուս Մաքոլին(ավագ որդին): Ընտանիքի հայրը՝ Մեթյու Մաքոլին, ով Մարկուսի նկարագրությամբ մեծ մարդ է եղել, մահացել է: Երկրորդ Համաշխարհայինն է, Մարկուսը բանակում է: Ընտանիքի տղամարդն այժմ Հոմերն է, ով ընդամենը 14 տարեկան է, սակայն արժանապատվորեն է կրում այդ կոչումը. հեռագրատանը սկսում է ցրիչ աշխատել: Այստեղ էլ ծանոթանում է հեռագրատան վարիչ միստեր Սպանգլերի ու հեռագրող Վիլլի Կրոգանի հետ: Վերջինս ծեր էր ու հիվանդ, սակայն առողջ ու ուժեղ. նա մահացավ հենց իր աշխատավայրում, երբ մի հեռագիր եկավ ռազմաճակատից ու գուժեց Մարկուսի մահվան մասին: Մարկուսի նշանած Մերին Մաքոլիների ընտանիքի մի մասն է արդեն.նա ամեն երեկո երգում է, Բեսը դաշնամուր է նվագում, իսկ տիկին Մաքոլին տավիղ է նվագում. վերջինիս համար իմ ամուսինը դեռ կենդանի է, կենդանի է այն լավ ու բարի բաներով, որ արել է: Պատմությունը լի է հրաշալի կերպարներով. միսիս Հիքսով՝ հին աշխարհի պատմության ուսուցչուհին, Լայոնելով, Օգիով, Ենոքով, Ռոզալի Սիմս-Պիբիդոիվ և այսպես շարունակ:

Վիլյամ Սարոյանի համար կարևոր չի եղել, թե մարդը ինչ մաշկի գույն ունի, թե ինչ կրոնի հետևորդ է նա, թե ինչ է արել. կարևորը, որ նա մարդ լինի: Հեղինակի այս տեսակետը արտացոլվում է Իթաքայի տասնամյա դպրոցի հին աշխարհի պատմության ուսուցչուհու խոսքերում. «Ինձ համար կարեւոր չէ, թե իմ աշակերտներից մեկը հարուստ է կամ աղքատ, կաթոլիկ է, բողքակական կամ հրեա, սպիտակ է, սեւ թե դեղին, սրամիտ՝ թե բթամիտ, հանճարեղ՝ թե պարզամիտ: Կարեւորը այն է, որ նա մարդ լինի, ունենա սիրտ, սիրի ճշմարտությունն ու պատիվը, հարգի նրանց, որոնք իրենից ցածր են գտնվում եւ նրանց, որոնք իրենից բարձր են գտնվում»: Սարոյանը մի կողմ է դրել բոլոր գրական կանոնները ու ստեղծել է իր կանոնները. «Ուրիշների՝ իրենց ապահովության համար ստեղծած կանոններին կարեւորություն մի տուր, գրիր այնպիսի պատմություններ, որ ինքդ ես փափագում…»: Նա մեծ դժվարությունների է հանդիպել, սակայն առաջ է ընթացել: Ինձ շատ հետաքրքրեց նրա խոսքերից այս մեկը. «Երբ իմ գործն արդեն գրված է, ես այն համարում եմ մի իր, որ իր անջատ կյանքն ունի»:

Հետաքրքրին այն է, որ նկարագրված Իթաքան նման է Ֆրեզնո քաղաքին՝ հեղինակի մանկության քաղաքին: Նա քաղաքի ու հերոսների անունները վերցրել է հունական դիցաբանությունից ու գրել է նահանգական քաղաքում ապրող հասարակ ժողովրդի մասին՝ ամենը կենտրոնացնելով Մաքոլիների վրա: Վիպակում ամենը գնում է դեպի մարդը ու իր հավատը, դեպի բարին, հավատը դեպի սերը ու երջանկությունը. հերոսները իրենց դժվար ու նաեւ դժբախտ կյանքի շրջանակներում հավատում են, որ սերը հավիտյան է ու երբեք չի մահանում, իսկ չարը ամեն վայրկյան մահանում է: Սարոյանը գտնում է, որ այդ դժբախտության պատճառը հենց մարդն ինքն է, հենց իր մեջ եղած չարության չափաբաժինը: Այդ չարության ոչնչացումը նա տեսնում էր ինքնակատարելագործման, ոչ թե հասարակության վերակառուցման մեջ. ինքնակատարելագործումը նրա կարծիքով անսահման սերն է դիմացինի ու նույնիսկ թշնամու հանդեպ, ներողամտությունն է չարի հանդեպ: Այս էլ արտացոլվում է տիկին Մաքոլիի խոսքերում, երբ ասում է, որ ոճրագործի ոճիրն իր ոճիրն է, գեղջկուհու աղոթքն իր աղոթքն է…

Վերջում չկարողացա հուզմունքս զսպել. վերջում, երբ Վիլլի Կրոգանը մահանում է Մարկուսի մահվան մասին իմանալու ցավից, վերջում, երբ լրագրատան ղեկավար միստեր Սպանգլերը նստում է Հոմերի հետ ու օգնում, որ Հոմերի մեջ էլ մահանա Մարկուսի մահցած մարմինն ու ապրի Մարկուսի անմահ մասնիկը, վերջում, երբ Մարկուսի որբ ընկերը, ով ոչինչ ինքն իր մասին չգիտեր ու որ արդեն դարձել էր Մարկուսի եղբայրը, ու որին Մարկուսը «կյանք էր տվել, ծննդավայր ու ընտանիք», կաղալով ինջնում է գնացքից ու քայլում Իթաքայով, հասնում Մաքոլիների ընտանիք, համբուրում իր Բեսին, ում սիրահարվել էր առանց տեսնելու, վերջում, երբ տիկին Մաքոլին հենց այդ տղային՝ Թոբիին, ու իր երկու կենդանի որդիներին դիտում է ու Թոբիին սիրում հենց իր Մարկուսի պես, ով արդեն չկար, սակայն կար իր համար, իր ամուսնու պես, վերջում, երբ 3 եղբայրները մտնում են Մաքոլիների տուն՝ դեպի սեր ու երջանկություն:  Ինձ համար դժվար էր այդքան բան միանգամից հասկանալ, հասկանալ ու պատկերացնել, պատկերացնել, թե ինչքան դժվար էր 14 տարեկան տղայի համար, մի տիկնոջ համար, ով իր ամուսնուն ու որդուն էր կորցրել, մի երիտասարդ աղջկա համար, ում նշանածը ինչ-որ մարդկային չարությունից ծնված հիմար պատերազմում մահացել էր, մի ծերունու համար, ով մահացավ՝ չդիմանալով դաժանությանը, մի որբ զինվորի համար, ով գնում է պատերազմ ու չգիտի՝ ետ կդառնա, կամ ու՞ր ետ դառնա… Իսկ հետո ինձ համար այդքան էլ հեշտ չէր տեղավորել իմ մեջ այն ուրախությունը կամ խառնված մի զգացում, որը ես պատկերացրի, որ զգում էր այդ հերոսներից յուրաքանչյուրը. Հոմերը, երբ հաջողությունների հասավ ու Թոբիին ունեցավ որպես նոր Մարկուս, Բեսը, երբ Թոբին գտավ իրեն, տիկին Մաքոլին, երբ  նայեց իր 3 որդիներին… Ամենամեծ ուրախությունը զգացի հենց Թոբի զինվորի համար, ով գտավ ընտանիք ու ջերմություն…

Զարմացրեց ինձ հեղինակի շարադրանքի «թեթեւությունը», մերթընդմերթ ծիծաղաշարծ պատկերները. երբ Հոմերի փոքր եղբայրը որսորոդական խանութում ընկնում է մի թակարդի մեջ ու մի բազմություն է հավաքում, իսկ տղան իր մանչուկի հետաքրքրական աչքերով դիտում էր կատարվելիքը, երբ հենց այդ մանչուկը կիրակի օրը եկեղեցում իր կողքի ճաղատ մարդու գլուխը պատկերացնում է հետաքրքիր մի անապատ, ծալքերից մեկը՝ որպես մի գետ, իսկ գլխին հանկարծակի թառած ճանճը՝ որպես առյուծ: Կամ երբ Օգիի հետ մի քանի տղաներ ապրիլի վերջին գնում են հասած ծիրան գողանալու…

Հետաքրքրական էին Հոմերի զգացմունքները, երբ սկսեց իր ցրիչի աշխատանքը. նա գնում էր տարբեր ընտանիքներ՝ ուրախ ու տխուր հեռագրերով: Նա տխրում ու դառնանում էր, երբ ռազմաճակատից գույժ էր տանում. այդ դեպքերից մեկով էլ մի իսպանացի կին լացակումած գրկեց Հոմերին ու որդի անվանեց… Այդ օրերին Հոմերը մեծացավ. նա լացեց (նա գրեթե չէր լացում), զգաց նոր բաներ՝ լավ ու վատ, իր համար անհասկանալի բաներ, իսկ մայրը դա բացատրեց այսպես. «Մենակությունն ու տխրությունը, որ դու զգում ես, զգում ես այն պատճառով, որ այլեւս երեխա չես», ապա շարունակելով ասաց, որ սիրի իրեն հանդիպած բոլոր մարդկանց, հասկանա նրանց… Նա մեկ-մեկ չէր հասկանում, նա մեկ-մեկ խճճվում էր, բայց մայրն ու մնացած հրաշալի մարդիկ օգնում էին իրեն… Հենց այս է ինձ դուր գալիս այս ամենի մեջ. մարդկային վեհ արժեքներ, որ նկարագրված են այս վիպակում: Ինչ էլ լինի, սիրիր կողքինիդ, սիրիր անվերադարձ ձեւով, սիրիր, օգնիր, հավատա… Երբ Հոմերը իմանում է եղբոր մահվան մասին, դառնանում է, ու ուզում է հասկանալ, թե ում կարող է ատել, ու հասկանում է, որ չկա ոչ ոք, ում կարող է ատել, ոչ ոք… Ոչ ոք մեղավոր չի իր եղբոր մահվան մեջ, իմքը չի կարող ատել ոչ ոքի: Հոմերը թողեց, որ այն մասնիկը մահանա ու մյուս մասնիկն ապրի իր մեջ՝ ժպիտ պարգեւելով իրեն:

Առաձնահատուկ էին ինձ համար Վիլլի Կրոգանի՝ հեռագրիչի խոսքերը . «Ուրեմն ասում եմ. հիմարություն է քննադատել մարդկանց նրա համար, որ նրանք այնպես են, ինչպես, որ կան»: Նա վերջում Հոմերին նկարագրում է, որպես մեկը կամ մի բան, ում նա ամբողջ կյանքում փնտրել է՝ բարությունը… Անվերջ ու հրաշալի բարություն, որին տնօրինողը պիտի բաժաներ ամենուրեք: Նա քաջալերում է 14-ամյա տղային, որ երբեք չկորցնի այդ բարությունը, որ ինքն արդեն մեծ մարդ է՝ իր 14 տարիներում: Ծերունին ասում է. «Նրանք կզգան, որ դու չես դավաճանի կամ չես վիրավորի իրենց: Նրանք կզգան, որ դու չես արհամարհի իրենց, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը արհամարհի: Նրանք կզգան, որ դու իրենց մեջ տեսար այն, ինչ ամբողջ աշխարհը չուզեց տեսնել»:

Հոմերը կարդում է իր զինվոր եղբայր՝ Մարկուսի նամակը ուղղված իրեն: Այդ նամակում նույնպես ինձ հետաքրքող ու սարսուռ պարգեւող տողեր գտա. «Ես ոչ ոքի չեմ ատում», կամ «Իմ թշնամին մարդ չէ, որովհետեւ ոչ մի մարդկային էկա չի կարող իմ թշնամին լինել: … Իմ պայքարը մարդու դեմ չէ, այլ նրա մեջ եղած այն գազանի դեմ, որը առաջին հերթին ուզում եմ իմ մեջ ոչնչացնել»: Վերջին նախադասությունը կարծես սրտիցս դուրս թռչած լինի. սիրիր՝ ինչ էլ որ լինի, սիրիր ու մի ատիր…

Ուրախացա, երբ 34-րդ գլխում, որտեղ նկարագրված է կիրակնօրյա եկեղեցու ծառայությունը, գտա Աստվածաշնչից մի հատված:

Վիպակում գտա հայ ընտանիք. Արայի՝ մի նպարավաճառի ընտանիք: Նա իր որդու հետ հանկարծ սկսում է հայերեն խոսել ու փոքրիկ Յուլիսիսը ոչինչ չի հասկանում խանութում կանգնած: Այդ հայի մեջ մի մեծ ու անսահման տխրություն կար. նա իր հայրենիքից հազարավոր կիլմոտրեր հեռու էր, մի երկրում, ապրում էր հանգիստ, ու իրեն տանջում էր հենց այդ փաստը՝ նա հանգիստ է, իսկ Ռուսաստանում, որն իր հայրենիքին մոտ է ու այլ վայրերում, երեխաներ են սոված ու անպաշտպան…

Այնքան բաներ կան ասելու այս վիպակի մասին… Հավատացեք, անվերջ կարող եմ շարունակել…

Հրաշալի ու թեթեւ մի պատություն հասարակ մարդկանց մասին, որ ինձ ընկղմեց իր ուրույն օրենքով գրված մոլորակի մեջ, որ տարավ Իթաքա քաղաք, փոքր տնակի բակ, ուր վազվզում են բակի տղաները, որ օգնեց ինձ լսել կանանց նվագը, հասկանալ տարբեր իրավիճակում գտնվող մարդկանց զգացմունքները ու մտքերը, որ տարավ ինձ զինվորականների մեջ, որ տարավ ինձ անձրեւային մի օր ու օգնեց զգալ տարբեր թրջված մարդկանց… Որ ստիպեց ինձ մի էքչ լացել ու ժպտալ:

Ինչ էլ լինի, չմոռանաս, որ դու դու ես, չմոռանաս… Դու պիտի օգնես ու ապրես ու ողջունես ու ժպտաս ու վազես ու… Սիրես… Սիրես… Սիրես…  Օգնես… Ժպտաս… Սիրես…

 

Գուրգեն Մահարի

 

 

Կենսագրություն

Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» դպրոցներում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունը ապրել է սովորական կյանքով։ 1915 թվականի կոտորածների ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան։ Սակայն երբ թուրքերը հարձակվում են Վանի վրա, նրանք, փրկվելով կոտորածից, կռվում են մինչև ռուսական զորքի ժամանելը, սակայն ռուսական զորքը նահանջում է, և նրանց հետ նահանջում են նաև հայերը։ Ճանապարհին նա կորցնում է իր հարազատներին և այլ փախստականների հետ փախչում Արևելյան Հայաստան։ Այստեղ Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և սովորում ԵՊՀ-ի պատմագրական ֆակուլտետում[1]։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորը և մյուս հարազատներին, սակայն իմանում է նաև, որ տատը մահացել է գաղթի ճանապարհին։ Հետագայում նա տատի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։

Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ, և սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ 1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Մահարին որբանոցից հետո կյանքի հետագա թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Սակայն նրա գրական գործունեությունը ընդհատվում է 1936 թվականին, քանի որ անհիմն մեղադրանքով, ստալինյան ռեպրեսիայի արդյունքում, նա աքսորվում է։

1953 թվականին նա վերադառնում է Երևան և գրում իր ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը և «Այրվող այգեստաններ» վեպը։

Մահարին մահանում է 1969 թվականի հունիսի 17-ին Լիտվայի Պալանգա առողջարանական քաղաքում։

 

 

«Ծաղկած փշալարեր»

Մահարու «Ծաղկած փշալարեր» վեպում ներկայացվում է ճամբարային կյանքը։ Երեսնական թվականներին Խորհրդային Միությունում միլիոնավոր անմեղ մարդիկ աքսորվեցին դեպի հյուսիս, դեպի սիբիրյան տայգաները։ Այդ ձևով Ստալինը և իր զինակիցները, որոնց մեջ չարագուշակ դեր էր կատարում հատկապես Լավրենտի Բերիան՝ ԽՍՀՄ ներքին գործերի ժողկոմը (կամ այսօրվա բառով՝ նախարարը), ամրապնդում էին իրենց իշխանությունը։ Աքսորվածների մեջ էին բանվորներ, գյուղացիներ, պետական և կուսակցական աշխատողներ, գրողներ, արվեստագետներ, գիտնականներ։

Սիբիրում նրանց պահում էին հատուկ ճամբարներում, որոնք շրջապատված էին փշալարերով և պահպանվում էին զինվորականների կողմից։ Այդ ճամբարների համակարգը կոչվում էր Գուլագ՝ «Главное управление лагерей» (ճամբարների գլխավոր վարչություն)։ Ստալինի մահից հետո շատ գրքեր գրվեցին ճամբարային կյանքի մասին՝ և Ռուսաստանում, և խորհրդային մյուս հանրապետություններում։ Հայաստանում ևս գրվեցին այդպիսի գրքեր, որոնց մեջ հատկապես հայտնի դարձան Մկրտիչ Արմենի պատմվածքները՝ «Պատվիրեցին հանձնել ձեզ» ընդհանուր վերնագրով։ Մահարին էլ պատմվածքներ գրեց սիբիրյան կյանքի մասին։ Բայց հայ գրականության մեջ ճամբարային կյանքի պատկերը ամենից ամբողջական ներկայացվեց «Ծաղկած փշալարեր» վեպում։

«Ծաղկած փշալարերը» ևս ինքնակենսագրական երկ է, ինչպես նախորդ երեք վիպակները։ Առհասարակ, Մահարու համար իր արձակի գլխավոր ատաղձը սեփական տպավորություններն են, այսինքն՝ նրա արձակը գերազանցապես ինքնակենսագրական է։ Մահարին այս վեպում էլ, ինչպես եռագրության մեջ, պատմում է առաջին դեմքով, հերոսների անունները չփոխելով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծ՝ Fashion, Fashion Show, Tattooing, Body Painting and Piercing Grade – 11

Celine Dion Dion was born in Charlemagne, Québec, Canada, the youngest of 14 children of a homemaker, and Adhémar Dion, a butcher, both of French-Canadian descent. Dion was raised a Roman Catholic in a poverty-stricken, but, by her own account, happy home in Charlemagne. Music had always been a part of the family On 13 August 1973 the young Céline made her first public appearance at her brother Michel’s wedding, where she performed Christine Charbonneau’s song Du fil des aiguilles et du coton. Thereafter, she continued to perform with her siblings in her parents’ small piano bar called Le Vieux Baril. From an early age Dion had dreamed of being a performer. In a 1994 interview with People magazine, she recalled, «I missed my family and my home, but I don’t regret having lost my adolescence. I had one dream: I wanted to be a singer. Dion ended her three-year sabbatical from the music industry with the aptly titled album A New Day Has Come, released in March 2002. The album was Dion’s most personal yet, with songs focusing on her motherhood and maturation as a woman such as «A New Day Has Come», and «Goodbye’s (The Saddest Word)». She stated: «becoming a mother makes you a grown-up. On 21 May 2007, Dion released the French-language album D’elles (About Them), which debuted at the top of the Canadian album charts, selling 72,200 copies in its first week. It marked her tenth number-one album in the SoundScan era, and her eighth to debut at the top position. In Canada, the album has been certified 2× platinum, and within the first month had already shipped half a million units worldwide. D’Elles also reached No. 1 in France and Belgium. Dion has faced considerable criticism from critics, who state that her music often retreats behind pop and soul conventions, and is marked by excessive sentimentality. According to Keith Harris of Rolling Stone magazine, «[Dion’s] sentimentality is bombastic and defiant rather than demure and retiring….[she] stands at the end of the chain of drastic devolution that goes Aretha-Whitney-Mariah. Far from being an aberration, Dion actually stands as a symbol of a certain kind of pop sensibility—bigger is better, too much is never enough, and the riper the emotion the more true Dion’s francophone releases, by contrast, tend to be deeper and more varied than her English releases, and consequently have achieved more credibility. Celine Dion is regarded as one of pop music’s most influential voices. Height – 1.71 m

In my opinion she is a very good singer in my life . I sing her songs and get energy of it . In her songs she is putting her all life singing perfect and I am enjoying every her songs lyrics and songs melody . there are so deep emotions that I can`t express . She is one and perfect .

Նախագիծ՝ Grade-11

1 . I am certain in the future we will have many schools and teachers , as the trend to gain knowledge is growing . Everyone wants to learn , to be clever , to know everything and they enter to higher educational institutions. In life there are a few unforgettable experiences that allow us to acquire new skills . One of those experiences is studying at school . Sometimes we underestimate the role of school as the wish to play is too strong and we play thruaut to go to a café . Nevertheless , those years are one of the best periods of our lives . Everyone must learn . 2 . I am writing for the office Manager position . I believe that I am excellent fit for this position , given my extensive background in office management and administration . I believe that the office Manager is the driving force of a businesses support team , and I know that my skills and qualifications prove my ability to fill that role. I have always had a natural ability to work well with people , help customers , and mesh with office staff . 3 . The only way to have a friend is to be one .People think that friends should be alike . I don`t think so . In my opinion in a friend we see qualities that we lack ourselves . For instance , some young people get on well with older componions as they love to learn from them . Friends are the most important people in our lives . They share with us , count on us and comfort us . They know us very well . When we make mistakes they forgive us and always help to solve our problems . I am loyal friend and always ready to lift my friend up when he is alone. We can speak to each other about many topics and never get tired . Friends play an important role in our lives.